Ժիրայր Սեֆիլյանը «խլո՞ւմ է» Հրանուշ Հակոբյանի և Դաշնակցության «հացը»
Հայկական Մամուլ
Մի քանի ամիս է, ինչ սփյուռքում գործում է «Ռենեսանս Արմենիա» համահայկական կառույցը, որի ստեղծման ջատագովներից է Նախախորհրդարանի ներկայացուցիչ, Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Կառույցը փորձում է նորովի համակարգել աշխատանքը սփյուռքի հետ, նոր բջիջներ ստեղծել այնտեղ՝ խլելով թե՛ Հրանուշ Հակոբյանի, թե՛ Դաշնակցության «հացը»:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՅԴ-ին և ընկեր Հրանտին այդ «քայլն» ամենևին էլ դուր չի եկել: Իսկ Հրանուշ Հակոբյանի և նրա կառույցի առումով «Ռենեսանս Արմենիան» ուղղակի «արտաքին» մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ կառույցի ներկայացուցիչներն անպայման ներկա պետք է լինեն ու հնչեցնեն սուր հարցեր, բարձրաձայնեն իրենց մտահոգությունները հայաստանյան ներքաղաքական և արտաքաղաքական հարցերի շուրջ, հայտնեն իրենց տեսակետը, ասել է թե՝ միտինգ անեն իրենք ներսում, կառույցի մյուս մասնակիցները' դրսում:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը