Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ինքը այլևս պետք չէ ԲՀԿ-ին
Հայկական Մամուլ
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել Էր, թե եկել Է մի պահ, երբ ինքը հասկացել Է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ ինչի՞ց սկսվեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանել է. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նա¬խագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»:
Հարցին՝ Վ. Բոստանջյանը շարունակո՞ւմ Է մնալ ԲՀԿ անդամ, նա պատասխանել է. «Այդպես համարեք. դուրս գամ, թե ներս մտնեմ՝ ի՞նչ տարբերություն, դրանից ոչ մի բան չի փոխվի, մոլորակի աոանցքը դրանից չի տատանվի»:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը