Վրաստանում այսօր սուգ է հայտարարվել
Վրաստան
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Երկրում, նախագահ Սաակաշվիլիի հրամանով, իջեցվել են բոլոր պետական դրոշները: Նախօրեին 7 վրաց խաղաղապահներ զոհվել էին Աֆղանստանում կազմակերպված ահաբեկչության արդյունքում. գրում է «МИР 24»-ը:
Ահաբեկիչների հարձակումից վիրավորվել է նվազագույնը 9 զինվորական, ովքեր այս պահին հոսպիտալացվել են:
Ռումբը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը, ով նախքան այդ մոտեցել էր բեռնատար մեքենային, որով տեղափոխվում էին զինվորականները:
Այս կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան ընդհատել է Բրյուսել կատարած իր այցը և մեկնել Աֆղանստան:
Նշենք, որ 2009-ից Աֆղանստանում զոհվել է 29 վրացի զինծառայող:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան