Ազատամարտիկները վարչապետի մոտ են
Քաղաքական
Ինչպես հայտնի է դարձել HayNews.am-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն առավոտյան ընդունել է Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին' պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները երեկ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց՝ պահանջելով բարելավել իրենց և իրենց մարտական ընկերների սոցիալական վիճակը: Այս պահին, իր խոստման համաձայն Կառավարության ղեկավարն ընդունել է վերջիններիս՝ ցանկանալով լսել ազատամարտիկների պահանջները: Քննարկումը հիմնականում ընթանում է սոցիալական խնդիրների շուրջ: Տիգրան Սարգսյանի և ազատամարտիկների հանդիպման մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան