Ժոզե Մոուրինյուի հետ առաջին մարզմանը մի փոքր կվախենամ. Էդեն Ազար
Սպորտ
«Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարն անդրադարձել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
«Չելսիում» վաղուց գիտեին, որ Մոուրինյուն թիմ է վերադառնալու: Նրանք, ովքեր աշխատել են Մոուրինյուի հետ, նշում են, որ ես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: Մոուրինյուն յուրահատուկ մարզիչ է և հաճելի կլինի աշխատել նրա հետ: Հնարավոր է, որ առաջին մարզմանը մի փոքր վախենամ, սակայն, վերջիվերջո, նա նույնպես մարդ է, և հուսուվ եմ՝ մենք լավ հարաբերություններ կունենանք: Այս մրցաշրջանում շատ գոլային փոխանցումներ եմ կատարել, հաջորդում ցանկանում եմ շատ գոլ խփել: Ռոնալդուն և Մեսսին ծնված են գոլ խփելու համար։ Ես նախնտրում եմ դրիպլինք կամ էլ գեղեցիկ գոլային փոխանցում կատարել: Ինձ պետք է ավելի շատ եզրափակել գրոհները»,-Ազարի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում