Լոպեսին և Ադանին պետք է հարգել այնպես, ինչպես Իկերին. Արբելոա
Սպորտ
«Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան La Sexta-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել մադրիդցիների մի քանի ֆուտբոլիստների մասին:
«Երբ մրցակցություն չկա, վատ է: Այդ պատճառով էլ ուրախ եմ, որ թիմ եկավ Կարվախալը: «Ռեալի» լավագույն գործարքը կլինի Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգումը: Հուսով եմ՝ նա դեռ երկար տարիներ հանդես կգա «Արքայական ակումբում»: Կասիլյասի իրավիճակը խնդրի վերածել պետք չէ: Նա, իհարկե, հարգանքի է արժանի, սակայն նույնքան հարգանքի են արժանի նաև Դիեգոն և Ադանը: Ինչ վերաբերվում է Իգուաինին, կարծում եմ՝ երկրպագուները մի փոքր անարդար են նրա հանդեպ»,-հայտարարել է Արբելոան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում