«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են 

Նավասարդ Կճոյանը՝ իր ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, Սերժ Սարգսյանի հանդեպ համակրանքի մասին (լուսանկարներ)

Հասարակություն

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն է: Այս մարդու անունը վերջին տարիներին մամուլում պարբերաբար շրջանառվում է զանազան սկանդալային պատմությունների համատեքստում:

Հրապարակումներին նրա պատասխանները հայ հասարակության համար բավականին էպատաժային են, հետևաբար՝ անընդունենելի: Ի դեպ հանուն արդարության հարկ է նշել, որ Նավասարդ Կճոյանի հարցազրույցները ավելի մեծ աղմուկ են առաջացնում սոցիալական ցանցերում, քան նրա ոչ ժուժկալ անձնական կյանքի հետ կապված տեղեկությունները: Օրինակ, «Բենթլին ինձ համար սովորական բան է» արտահայտությունը վերջերս հայկական համացանցի գլխավոր մեմերից էր դարձել: Եկեղեցականի հետ ոչ եկեղեցու մասին՝ մի՞թե Նավասարդ Կճոյանը հենց այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է: Սա առաջին հարցն էր, որ The Yerevan Times-ը տվեց արքեպիսկոպոսին:

- Իհարկե, հոգու խորքում ես ցավում եմ, որ հաճախ համատեքստից ամբողջովին կտրված և մարդկանց հրամցված միտքը կամ փաստը կարող է փոխել նրանց վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ: Ցավոք, իմ պարագայում գործ ունենք հենց այսպիսի «ծուռ հայելիների» թագավորության հետ: Չեմ ուզում անուններ տալ, բայց այն, որ իմ հեղինակությունը հասարակության աչքերում նսեմացնելու գործընթացի սկիզբը կառավարվում էր կոնկրետ անձանց կողմից, փաստ է: Մնացածը պարզապես արդեն իներցիայի, նախատրամադրվածության խնդիր է: Ցավում եմ, որ մեր ժողովրդի մի մասը չի կարողանում զատել թացը չորից և ընկնում է բամբասանքների հորձանուտի մեջ: Այս առումով ես, իհարկե, ունեմ մեղքի իմ բաժինը․ երբևէ չեմ կարևորել ապատեղեկատվությանը համարժեք արձագանքելը՝ հույսս դնելով մեր ժողովրդի խոհեմության վրա: Անունս հաճախ կապվում է ինչ-որ բիզնեսների հետ, բայց ինքներդ դատեք՝ մի՞թե այդ դեպքում ես կշարունակեի նվիրված մնալ եկեղեցուն: Ինձ համար ավելի հեշտ չէ՞ր լինի արդյոք զբաղվել ձեռնարկատիրությամբ, ընտանիք կազմել, զավակներ ունենալ (ի դեպ, խոստովանեմ, որ դրա մասին բազմիցս եմ երազել): Բայց եկեղեցին իմ արյան մեջ է: Եվ, այո, ձեր ասած «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև իմ արժեքահամակարգի բարձունքում իդեալներն են, ոչ թե ավտոմոբիլային ավելորդությունները: Հենց սա է այն միտքը, որը ես երբեմն կրկնում եմ և որի երկրորդ մասը, չգիտես ինչու, դուրս է մնում մամուլի էջերից:

- Պատմում են Ձեր ահռելի ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, նրանց կողմից ստացվող նվերների (օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»), մի խոսքով՝ շվայտ կյանքի մասին։ Ըստ Ձեզ, ընդունելի՞ է արդյոք հոգևոր այրի ցոփությունը մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար զանգված աղքատության շեմին է:

- Պատասխանեմ հերթով: Նախ՝ ունեցվածքիս մասին ասեմ, որ բնորոշել այն «ահռելի» կնշանակի արժեքազրկել այդ բառը: Այո, ունեմ սեփական տուն, բայց այն հեռու է շքեղության մասին մարդկանց պատկերացումներից։ Այս հարցազրույցից անմիջապես հետո հրավիրում եմ Ձեզ իմ տուն՝ համոզվելու՝ որքան պարզ է այն և, միևնույն ժամանակ, ոչ պարզունակ՝ լի ինձ համար կարևոր խորհրդանշանականությամբ: (Հարցազրույցի այս հատվածը զրույցն այնպիսի ընթացք ստացավ, որ The Yerevan Times-ի թղթակիցը դիմեց Նավասարդ Կճոյանին նրա տուն այցելելու խնդրանքով և դրական պատասխան ստացավ: Մանրամասները՝ վերջում - խմբ.):

Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Ցավում եմ, որ մամուլը կարողացել է լվանալ շատերի ուղեղն այն աստիճան, որ նրանք մտածում են, թե ես միայն մեծահարուստների հետ եմ մտերմություն անում, այն էլ՝ նրանց համար «ինչ որ հարցեր լուծելու» և փոխարենը նվերներ ստանալու ակնկալիքով: Ես օրական հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, նրանցից շատերն իմ մտերիմներն են: Մի մասը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ․ այս դեպքում միշտ մտածում եմ՝ ինչպես կարելի է օգնել և այդ հարցով հաճախ միջնորդում եմ մյուս՝ ապահովված դասի ներկայացուցիչներին: Երկու խավից էլ նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվեի՞: Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել և օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով: Սիրում էի հեծանիվ քշել դեռ Օշականում ծառայելու տարիներին: Այն ժամանակ էլ էին մարդիկ փսփսում․ հոգևորական է և հեծանվով է երթևեկում: Իսկ ես երբեք ենթակա չեմ եղել այդ նախապաշարումներին, որոնք ոչ այլ ինչ են, քան գավառամիտ մտածելակերպի ծնունդ, և սկզբունքորեն նախընտրել եմ անպատասխան թողնել ինձ ուղղված անհիմն հարցադրումները: Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է ինձ: Այս առումով ասեմ, որ հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ․ այն քշելով ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում (ծիծաղում է - խմբ․):

Հայ հոգևորականի ցոփության հետ կապված հարցին, կխնդրեմ Ձեզ իմ առօրյայում ցույց տալ ցոփության գեթ մեկ դրսևորում, և ես այն կվերագրեմ ինձ: Եթե կրկին չարաբաստիկ «Բենթլիի» մասին հիշեցնեք, ասեմ, որ դրանով գրեթե չեմ երթևեկում, նախընտրում եմ ծառայողական մեքենան: Ամեն ինչից զատ՝ անկեղծ ասեմ, որ ավտոմեքենաների հանդեպ որևէ սեր չունեմ և ինքս էլ 14 տարի է ղեկ ձեռքս չեմ վերցրել: Այդքան բան:

- Տարբեր միջոցառումների ժամանակ Ձեզ կարելի է տեսնել իշխող էլիտայի կողքին: Հայտնի է նաև, որ չեք թաքցնում համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ: Ինչո՞վ է այն պայմանավորված:

- Այս հարցը ևս բազմաթիվ շահարկումների առիթ է դառնում:

Մեր պապերը դարերով երազել են անկախ պետականություն ունենալու մասին, և Հայ առաքելական եկեղեցին է, որ պատմության ծանրագույն շրջաններում իր վրա է վերցրել ազգապահպանման խնդիրը: Այսօր մենք բախտ ունենք վայելելու, ըմբոշխնելու անկախությունը: Եվ ո՞ւմ, ըստ Ձեզ, պետք է սատարեի ես՝ որպես եկեղեցու սպասավոր, պատմության այս կարևոր փուլում, եթե ոչ անկախ Հայաստանի լուծը քաշող ուժին:

Սերժ Սարգսյանի առումով ասեմ, որ իր ճակատագիրը սերտորեն կապված է մեր նորագույն պատմության ամենահերոսական շրջանի՝ Արցախի ազատագրման հետ: Ես նրան ազգային և պետական գործիչ եմ համարում: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացումը ճիշտ ուղով է տանում: Բոլորիս հուզող կոռուպցիան, սոցիալական ծանր պայմանները և դրանից բխող արտագաղթն անցողիկ երևույթներ են: Օտար ափերում դեգերող հայերը վերադառնալու են իրենց հայրենիք, ես վայրկյան անգամ չեմ կասկածում դրանում:

- Դերասան Ա․ Ջիգարխանյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հանցագործ հայերի մոտ մի սովորություն կա․ նրանք կամ խաչքար են կանգնեցնում, կամ եկեղեցի կառուցում: Համաձա՞յն եք:

- Մարդ պետք է այնպես ապրի, որ իր կյանքով գոհություն մատուցանի Աստծուն և իր խղճին: Եթե, իհարկե, հավատում է խղճին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան
Ամենադիտված