Վրաստանը ծանր բեռ է կրում Աֆղանստանում, և դրա դիմաց բարձր գին է վճարել. ՆԱՏՕ
Վրաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր ցավակցություններն է հայտնել վրաց ժողովրդին Աֆղանստանում զինծառայողների մահվան կապակցությամբ: Այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հղած նամակում:
«Վրաստանը ծանր բեռ է կրում Աֆղանստանում, և դրա դիմաց բարձր գին է վճարել: Վրաստանը կարևոր դեր է խաղում այս պարագայում, և մենք շնորհակալ ենք դրա համար ձեզանից»,-ասված է նամակում. մեջբերում է Trend-ը:
Նշենք, որ Աֆղանստանի Հելմանդ գավառում ահաբեկչական գործողության արդյունքում նախօրեին զոհվել է 7 վրացի զինվորական, ևս 9-ը վիրավոր են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան