Կհանդիպեն նախարարին և ֆլեշ-մոբ կիրականացնեն
Հայաստան
Հունիսի 8-ին՝ ժամը 11.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները կհանդիպեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, կքննարկեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։
Նույն օրը՝ ժամը 13.00, Հյուսիսային պողոտայում մարաթոնի մասնակիցները կիրականացնեն ֆլեշ-մոբ ակցիա։
Սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան