Եղանակը Հայաստանում. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստան
Հունիսի 8-11 երեկոյան ժամերին հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ, ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 08-11-ին շրջանների զգալի մասում, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունիսի 08-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 12-ին տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.80C (1966 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.80C (1950 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.50C


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան