Թրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղը Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում» Նարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու» Առանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Օվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ Կարապետյան Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանը Մեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Հետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը 

Առկախված հարցերի և ապագայի մասին Նիկոլ Փաշինյան (մաս 3)

Քաղաքական

ԱԺ պատգամավոր ընտրվելուց անմիջապես հետո հրաժարական տվեցի «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի պաշտոնից: Ընտրվելս առիթ էր, բայց ոչ պատճառ, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը պատգամավորին հնարավորություն է տալիս զբաղվել ստեղծագործական աշխատանքով, ինչպիսին կարող է համարվել գլխավոր խմբագրի աշխատանքը: (Կարդացեք նաև՝ «Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան (մաս 1) (մաս 2):

Կարող էի դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով եւ սահմանված կարգով ստանալ գլխավոր խմբագիր մնալու իրավական հիմնավորում: Բայց չարեցի, որովհետեւ սիրում եմ «Հայկական ժամանակը» եւ տեսնում էի, թե ինչպիսի հսկայական բարդություն է առաջացնում թերթի համար քաղաքական գործիչ գլխավոր խմբագիր ունենալը: Թերթը ժամանակ առ ժամանակ դադարում է լրատվամիջոց լինել եւ ավելի շատ վերածվում է քարոզչության միջոցի: Այսպես թե այնպես, ցանկացած լրատվամիջոց նաեւ քարոզչամիջոց է, բայց կա մի հավասարակշռություն, որի պահպանումը չափազանց կարեւոր է: Նույնիսկ սովորական պայմաններում այդ հավասարակշռությունը պահպանելը դժվար է, իսկ եթե գլխավոր խմբագիրը նաեւ քաղաքական գործիչ է, դա արդեն երբեմն անլուծելի խնդիր է դառնում, կամ դրա լուծումը պահանջում է այնպիսի ջանքեր, որոնք հյուծում են, սպառում:

«Հայկական ժամանակից» հեռացա այդ հավասարակշռությունը պահպանելու շանսից նրան չզրկելու համար եւ այս մասին ասել եմ նաեւ հրապարակային: Ու չնայած սրան՝ էլի գտնվում են մարդիկ, ովքեր «ՀԺ»-ի ամեն հրապարակման առիթով բանսարկություններ են տարածում իմ դեմ, դրանից անելով գլոբալ քաղաքական եզրակացություններ: Սա, ընդ որում, արվում է հատուկ. հիմա է պարզվում, որ կան մարդիկ, ովքեր նախորդ հինգ տարվա մեջ ծարավ են եղել «Հայկական ժամանակը» փակել տալու ցանկությամբ ու հիմա «ՀԺ»-ի ամեն գործողություն ինձ վերագրելով' ըստ էության շանտաժի են ենթարկում թերթին: Այնտեղ իմ հարազատ-ընկերներն են չէ՞ աշխատում: Նրանց քայլերի առիթով ինձ խփելով, այդ հարձակումների հեղինակները ցանկանում են նրանց բարդույթավորել, որ «ՀԺ»-ում ամեն քայլ անելիս մտածեն՝ վայ, բա որ բամբասեն Նիկոլին:

Այսպիսի քաղաքականություն վարողները լեգիտիմ առիթ էլ ունեն. թերթի գլխավոր խմբագիրը՝ Աննա Հակոբյանը, կինս է (Հայկ Գեւորգյանը մի կարճ ժամանակ այդ կարգավիճակում աշխատելով, ի վերջո որոշեց վերադառնալ իր հին գործին, այդպես էլ չկառչելով գլխավոր խմբագրի աթոռից): Այո, թերթի գլխավոր խմբագիրը կինս է, այնտեղ աշխատում են իմ ընկերները: Բայց եթե որեւէ մեկը կապիկության մեծ սիրահար է, չի նշանակում, թե բոլորն իր նման են. եթե ասել եմ, որ «ՀԺ»-ում չեմ աշխատում, ուրեմն չեմ աշխատում, եթե ասում եմ, որ թերթի աշխատակազմը ինքն է կայացնում որոշումներ, ուրեմն ինքն է կայացնում, եթե ասում եմ, որ այդ մարդիկ ինքնուրույն են, ուրեմն ինքնուրույն են: Եթե ոմանք իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին կամ իրենց նվիրված երիտասարդներին վերաբերվում են որպես մարիոնետների, դա իրենց խնդիրն է: Ես այդպես չեմ վերաբերվում, համոզված եմ՝ ինձ թույլ էլ չեն տա այդպես վերաբերվել: Սա խոմ նորաստեղծ կուսակցություն չի, որտեղ նույնիսկ երիտակտիվիստների ֆեյսբուքյան ստատուսները քաղբյուրոյի հատուկ նիստերում հաստատվեն, կամ քաղբյուրոյի որոշմամբ բանսարկու ստատուսներ թողարկվեն՝ սոցիալական ցանցերում տեղադրվելու համար:

Այս ամենն ասում եմ՝ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հիմա արդեն հայտնի հոդվածի առիթով, տպագրված' «Հայկական ժամանակի» ապրիլի 23-ի համարում: Այդ հոդվածի կապակցությամբ էդ նույն շրջանակները աղմուկ բարձրացրին, իմ հասցեին բանսարկության հերթական չափաքանակը թողարկելով:

Մեղադրանքներ հնչեցին, թե փող եմ վերցրել էդ հոդվածը տպագրելու համար, թե Արթուր Բաղդասարյանի հետ քաղաքական պայմանավորվածություններ ունեմ, եւ այլն: Այս մեղադրանքի հեղինակներին կարելի է հասկանալ. վերջին երկու տարիներին նրանք էնքան են ում հետ ասես քաղաքական խաղեր տվել, տեղից տեղ թռել, որ ցանկացած իրադարձություն դիտարկում են իրենց հարուստ կենսափորձի համատեքստում: Եւ շնորհակալ եմ այդ մեղադրանքների համար, որովհետեւ ստացա եւս մեկ անուղղակի ապացույց, որ վերջին շրջանի նրանց ամեն ելույթ վճարված է, սրան-նրան ուղղված դիֆերամբները կոնկրետ գին ունեն, քյաշ փողով: Սա վերաբերում է նաեւ նրան, ով հավակնում էր փոխհատուցում ուզել «ՀԺ»-ից: Էդ «ՀԺ»-ն պետք է քեզնից փոխհատուցում ուզի, որ իր էջերում արդարության, սկզբունքի, արժեքների համար պայքարողի իմիջ ձեւավորելով՝ որպես մանրադրամ խուրդվեցիր քաղաքական սակարկություններում, աջակցելով, որ մի ամբողջ Համաժողովրդական շարժումից կապույտ բիլբորդը մնա եւ ուրիշ ոչինչ:

«ՀԺ»-ի անունից լիազորված չեմ, իհարկե, պարզաբանումներ տալ, բայց քանի որ խորքից գիտեմ թերթը, նրա ոգու, շնչի, գաղափարաբանության կրողն եմ ու համահիմնադիրը, ինձ իրավունք կվերապահեմ պատասխանել հարցին, թե ինչու է թերթը տպագրել Արթուր Բաղդասարյանի հոդվածը: Նրանց համար, ովքեր չգիտեն, հիշեցնեմ. «Հայկական ժամանակը» նաեւ Նաիրի Հունանյանի քսիֆն է տպագրել 2000-ականների սկզբին, որովհետեւ թերթը տեղեկատվության փոխանակման կոմունիկացիա է: Ու Արթուր Բաղդասարյանի հոդվածը տպագրելը իրականում քայլ է իմ դեմ, իմ ստվերից ազատվելու համարձակ փորձ՝ «ՀԺ»-ի կողմից: Էսօրվա «ՀԺ»-ն իր համար գործելու նոր տարածքներ է նվաճում, տարածքներ, որ իմ քաղաքական գործունեության պատճառով, եթե ոչ դե յուրե, դե ֆակտո կորցրել էր, հայտնվելով տաբուների կաշկանդող միջավայրում: Իմ գնալուց հետո «ՀԺ»-ն ամենօրյա, անտեսանելի կռիվ է տալիս՝ նաեւ իմ կողմից կամա թե ակամա ձեւավորված տաբուների դեմ: «ՀԺ»-ն ուղերձ է հղում, որ իր համար չկան արգելված թեմաներ, արգելված հեղինակներ, ինչպես դե յուրե չեն եղել երբեւէ. ու հպարտ եմ դրա համար: Բայց «ՀԺ»-ն, ի տարբերություն ոմանց, չի հայտարարել, թե իր էջերում հոդված տպագրողները եւ իր համար բիլբորդ տպողներն այլեւս պատասխանատու չեն 2008թ. Մարտի 1-ի համար:

Ի դեպ, ԱԽՔ-ի հոդվածի հետ կապված ամենամեծ աղմուկը բարձրացրել էին նրանք, ովքեր Օսկանյանի հետ կապված իմ մեկ տարվա վաղեմության հոդվածի կապակցությամբ քարոզներ էին կարդում Սահմանադրության, Մարդու իրավունքների մասին: Բա էդ ինչու՞ եք մոռացել լրատվամիջոցի գործունեության ազատության մասին, ինչու՞ եք մոռացել, որ նույնիսկ Նաիրի Հունանյանը արտահայտվելու իրավունք ունի: Իհարկե, չեք մոռացել: Պարզապես Օսկանյանի առիթով իմ դեմ ձեր ձեռնարկած «բանսարկարշավից» մեկ տարի պիտի անցներ, որ պարզվեր, որ մարտիմեկյան ոճրագործներից ոմանք ձեր գործատուն են արդեն, ումից ստացած փողերով էլ գնում եք ձեր տան ամենօրյա հացը:

Ի դեպ, այս հոդվածը գրելու ընթացքում ստացա եւս մեկ «հարված», տեղեկանալով, որ դեռ ամիսուկես առաջ «ՀԺ»-ն խոսել է Վարդան Օսկանյանի հետ, թերթի համար հոդված գրելու թեմայով:

ՀԱԿԿ-ն և ես

ՀԱԿԿ հիմնադիր համագումարի օրերին լրագրողներից բազմաթիվ հարցեր եմ ստացել, թե ինչու չեմ մասնակցել համագումարին: Անկեղծ խոստովանում եմ՝ դիտմամբ այդ հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ ՀԱԿԿ-ն նախընտրական քարոզչության մեջ էր, չէի ուզում որեւէ խոսակցության մեջ ներքաշվել, որը ոմանց հնարավորություն կտար ինձ մեղադրել հետագա ձախողումների համար: Հիմա, սակայն, երբ ամեն ինչ անցյալում է, ինքս էլ խոստացել եմ, որ որեւէ հարց անպատասխան չեմ թողնելու, պարզաբանեմ. ՀԱԿԿ հիմնադիր համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացած եմ եղել: Համագումարի նախորդ օրը, սակայն, կրկին պաշտոնապես ինձ տեղեկացրել են, որ հրավերը չեղյալ է արվում, եւ որ իմ մասնակցությունը համագումարին ցանկալի չէ: Սա էլ՝ ողջ պատմությունը: Գիտեմ, հարց է ծագելու, եթե չեղյալ չանեին, կգնայի՞: Չեմ կարող ասել. հրավերը չեղյալ անելու պահին վերջնական որոշում չունեի:

Ի դեպ, ՀԱԿԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է եւ արժեքավոր, հարցնում էին, թե ինչու չեմ անդամագրվել ՀԱԿԿ-ին, համոզում էին անդամագրվել: Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում` որեւէ բանի չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել. անդամագրվեի, որ ի՞նչ անեի: Անդամագրվեի գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞: Անկեղծ ասած, Ռ.Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երազել:

Ի դեպ, նույն շրջանակները ժամանակ առ ժամանակ թեմա են շրջանառում, թե բա գիտեք, բարոյականությունը, քաղաքական տրամաբանությունը ենթադրում են, որ Նիկոլը, որ պատգամավոր է դարձել ՀԱԿ համամասնական ցուցակով, պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից, որովհետեւ ՀԱԿԿ պաշտոնական գծի մեջ չէ: Մեր մեջ ասած՝ բարոյականությունն ու քաղաքական տրամաբանությունը հուշում են, որ մանդատից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր Հայ ազգային կոնգրես դաշինքի շնորհիվ պատգամավոր են դարձել, հետո դավադրաբար կազմաքանդել ՀԱԿ-ը ու վերջինիս տված մանդատներն օգտագործում են Մարտի 1-ի դերակատարներին ինդուլգենցիաներ բաժանելու համար: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես նախորդ մեկ տարում, այնպես էլ սրանից հետո՝ ԱԺ պատգամավորի մանդատս ծառայեցնելու եմ Հայաստանի ու նրա քաղաքացու շահերին: Ու այս գործում ինձ, բարեբախտաբար, չի կարող խանգարել ոչ ոք. առնվազն մինչեւ հաջորդ ընտրություններ:

Իմ մասին մի ընթացիկ բամբասանք էլ կա, թե տեսեք, Տիգրան Առաքելյանի հետ կապված ակցիաներին չի գալիս, էլ ինչ ապացույց եք ուզում, որ ծախված է: Ես տղաների գործին առնչվող իմ քայլերից շոու չեմ սարքում, բայց պիտի ասեմ. վերջին անգամ Վճռաբեկ դատարանի որոշումից օրեր առաջ եմ այցելել Տիգրան Առաքելյանին, զրուցել ենք, քննարկել: Քանի որ չէի կարողացել գնալ նրա հայրիկի թաղմանը, նաեւ այցելել էի ցավակցելու: Եւ հետո, այս հարցը եղել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բրյուսելյան նիստի իմ ելույթի առանցքային թեմաներից մեկը, էլ չեմ ասում, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ բոլոր խմբակցություններից եւ որի անդամ եմ նաեւ ես, միակ պետական մարմինն է, որ հրապարակային մտահոգություն է արտահայտել տղաների գործի կապակցությամբ: Խոմ չեմ պատմում, թե ինչ ջանքերի գնով է դա ձեռքբերվել, խոմ ամեն անգամ չեմ հիշեցնի ԱԺ ամբիոնից այս կապակցությամբ իմ արած քայլերի մասին: Ակցիաների մասին. գալիս եմ` բամբասում են, թե բա՝ եկել է մեր ակտիվիստների միտքը պղտորելու, չեմ գալիս՝ էլի բամբասում են: Եթե ակցիայի չգալը ծախվածության նշան է, ուրեմն հրապարակեք ՀԱԿԿ վերնախավի այն ներկայացուցիչների ամբողջական ցանկը, ովքեր չեն գալիս, կամ երբեք չեն եկել: Իմ անունն էլ գրեք, պրոբլեմ չկա: Մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ տարբերություն:

Խոստովանեմ, խոստովանեմ՝ չհասցրի էլ գլխի ընկնել, թե ՀԱԿԿ նախկին գործընկերներն այդ ե՞րբ հասցրին իմ մասին բանսարկություններ տարածելը` իրենց քաղաքական առաջնահերթությունը համարել: Ընթերցողը չի էլ հավատա, բայց ՀԱԿԿ երիտասարդներին հավաքում, ժողով են անում եւ համոզում, բացատրում, պնդում, թե ես ծախվել եմ, թե Սերժի մարդն եմ, թե Գասպարյան Վովայի մարդն եմ, Աբրահամյան Հովիկի մարդն եմ, հիմա էլ Տիգրանին են մեջ գցել Սարգսյան: Ախր ի՞նչ ասեմ էդ մարդկանց: Նրանք չեն հասկանում, որ էն մարդը, որ հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ կանգնել, նրանց խոսք է ասել, նրանց աչքերի մեջ վստահություն է տեսել, ահա այդպիսի մեկի համար Սերժը, Վովան, Հովիկը, մյուսները էնքան փոքր կալիբրի մարդիկ են, որ ինքը նրանց արդեն վաղուց նույնիսկ որպես հավասարը հավասարին չի նայում: Կներեք, բայց դրանք ո՞վ են, որ ես իրենց մարդը լինեմ: Դուք հասկանու՞մ եք, ինչի մասին եք խոսում: Սա՝ ես ինքս ինձ չեմ փառաբանում, սա փառաբանում եմ Ազատության հրապարակի քաղաքացուն, որին անմնացորդ ծառայելու պարտավորությունը համարում եմ կյանքիս թիվ մեկ առաքելություն:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել ԻսպանիաՖիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանումՆարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու»Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջԵրևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցումԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից
Ամենադիտված