Նեյմարին ձեռք բերելու հարցում Ռոսելը խորհրդակցել է Մեսսիի հետ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Նեյմարին ձեռք բերելու հարցը քննարկել է Լիոնել Մեսսիի հետ:
49-ամյա Ռոսելը ցանկացել է համոզվել, որ Մեսսին բացասական չի վերաբերվի բրազիլացու ձեռքբերման հարցին. տեղեկացնում է Marca-ն:
Ինքը՝ արգենտինացին, կաումբի նախագահին հայտնել է, որ խնդիր չի տեսնում, և իր աջակցությունն է հայտնել Նեյմարին ձեռք բերելու հարցում:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնյան թիմի համար արժեցավ 57 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում