Յուրա Մովսիսյանը՝ Օբամայի, Բեքհեմի սանրվածքի և հայկական խոհանոցի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել է «Ֆուտբոլ» պարբերականին:
Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է «Սպարտակի» խաղին, ինչպես, հայկական խոհանոցին, Բեքհեմին և նույնիսկ Օբամային:
«Ինձ համար ամենակարևորը «Սպարտակի» հաղթանակներն են: Իհարկե, կարող ես անհատական մրցանակներ ստանալ, սակայն դրանք ոչինչ չեն նշանակում, եթե թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Մարդիկ կարող են ասել, որ ես լավ եմ կատարել աշխատանքս միայն այն դեպքում, երբ ես լինեմ լավագույն ռմբարկու, իսկ թիմը զբաղեցնի առաջին կամ երկրորդ հորիզոնականը: Կարպինի հետ աշխատում եմ ամեն օր և գիտեմ՝ ինչ մակարդակի մասնագետ է նա: Այս կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համախմբել ֆուտբոլիստներին:
MLS-ի գավաթը հաղթելու համար մեզ մեդալներով, իհարկե, պարգևատրել են: Բացի այդ, Չեմպիոններին հրավիրում են նաև Սպիտակ տուն, որտեղ նրանց հյուրընալում է նախագահը: Շփվեցինք Օբամայի հետ, պետք է խոստովանեմ՝ ապշած եմ նրա հումորի զգացումից:
Բեքհեմը բացարձակ ուրիշ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա պրոֆեսիոնալ է: Նրա վերաբերմունքը աշխատանքին կարող է օրինակ ծառայել յուրաքանչյուրիս համար: Ես նրան շատ եմ հարգում»,-նշել է Մովսիսյանը:
Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք ցանկություն չի առաջացել Բեքհեմի սանրվածքից ունենալու, Մովսիսյանը պատասխանել է. «Որևէ նորաձև սանրվածք անելու համար ես այդքան մազ չունեմ»:
Անդրադառնալով հայկական խոհանոցին՝ ֆուտբոլիստը նշել է. «Հայկական խոհանոցը աշխարհում լավագույնն է:»


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում