Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր եւ գրոսմայստեր Վլադիսլավ Նեվեդնիչիի (Ռումինիա) հետ գլխավորում են աղյուսակը:
Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը եւ պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 4,5-ական միավոր:
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր եւ130 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը:
Հայ շախմատիստները միայն կես միավորով ետ մնացին մրցաշարի հաղթողից՝ գրոսմայստեր Լեւան Պանցուլայայից (Վրաստան). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում