Օֆշորային սկանդալի լուծումը՝ դատարաններում. Շարմազանով
Այլ
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդ. Շարմազանովն, անդրադառնալով Մինսկում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե Երևանի դիրքորոշումը Մաքսային միությանն ինտեգրվելու հարցում «հստակ է, և ոչ մի կասկած չկա» և այժմ անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով որոշել, թե ինչ տեմպերով և քայլերով կարելի է առաջ գնալ, ասաց.
«ՀՀ իշխանությունները հակասություն չեն տեսնում Եվրասիական միությանն ու Եվրամիությանն ինտեգրման մեջ: Մենք պետք է գնանք և.. և...- ի ճանապարհով: Վարչապետի ասածը շատ հստակ էր: Մեզ համար անընդունելի է ցանկացած կամ կամ»:
Իսկ ինչ վերաբերում է օֆշորային սկանդալներին, Շարմազանովն ասաց. «Այդ հարցը չի քննարկվել նիստին, նմանատիպ խնդիրների լուծումը պետք է լինի դատարաններում»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան