Քաղաքացիները սուլոցներով ճանապարհեցին ՀՀ նախագահի ավտոշարասյունը
Հայաստան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ տեղի ունեցավ: Նիստի ընթացքում ՀՀԿ գրասենյակի մոտ էին հավաքված Երևանի Հանրապետության 33-րդ փողոցի բնակիչները:
Քաղաքացիները խաբված բնակարանատերեր են, ովքեր ԳՄ նիստերին սովորաբար ներկա են լինում և պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Այսօր ևս Սարգսյանը չհանդիպեց քաղաքացիներին, ովքեր էլ սուլոցներով ճանապարհեցին նախագահի ավտոշարասյունը:
Նրանց բողոքն անպատասխան չթողեց Շարմազանովը և առաջարկեց պայմանավորվել և հանդիպել բնակիչներից երկուսի հետ։
Շարմազանովը չցանկացավ քաղաքացիների հետ դրսում զրուցել։ «Հարգելինե՛րս, խնդրում եմ այս հարցը եկեք դրսում չքննարկենք»,– ասաց Շարմազանովը, որին ի պատասխան քաղաքացիներից մեկն ասաց. «Փողոցում ենք ապրում, փողոցում ենք զրուցում, բա որտեղ խոսենք»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից