Գինու-կոնյակի գործարանի տնօրենը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում 28-ամյա Ատոմ Եգորյանը, վարելով «Nissan Pathfinder» մակնիշի 23 OO 005 համարանիշի ավտոմեքենան, Նալբանդյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ 30-ամյա Վարդան Ասոյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Եգորյանը աշխատում է Իջևանի գինու-կոնյակի գործարանում՝ որպես գործադիր տնօրեն:
Ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան