Առանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Օվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ Կարապետյան Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանը Մեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Հետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Վերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերը 

Նարեկ Մակարյան. «Փոքր ժամանակ վատ եմ երգել» (լուսանկարներ)

Հասարակություն

Անուն, ազգանուն` Նարեկ Մակարյան

Ծննդյան օր, ամիս, տարի` 19.08.1992

Սեփականությունները` մազերս :): Ես համեստ տղա եմ, սեփականություններ չունեմ

Ընտանիքի անդամները` հայրս, մայրս

Ծննդավայրը` Երևան

Հոբբին` սպորտ. առողջ ապրելակերպի կողմնակից եմ:

«Հայաստանի ձայնը» հեռուստանախագծում եզրափակիչ փուլի մասնակից Նարեկ Մակարյանն իր երաժշտական գործունեությունը նոր չի սկսել: Նա երգում է տասը տարեկանից. «Առնո Բաբաջանյան» միջազգային մրցույթի հաղթող է, իսկ 2011-ին Հայաստանը ներկայացրել է «Սլավյանսկի բազարին» և զբաղեցրել չորրորդ տեղը, որի մրցանակը եղել է ձայնասակավառակ և տեսահոլովակ թողարկելը: Հենց դրա շրջանակներում է Նարեկը վերջերս ներկայացրել իր առաջին` «Անձրև» ձայնասկավառակն ու համանուն տեսահոլովակը: Այժմ նա սովորում է կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում:

Զրուցակիցս անկեղծորեն նշեց, որ միշտ ցանկացել է հայտնվել «Ե՞ս Yes!»-ի էջերում: Ուրախ ենք իրագործելու նրա երազանքն ու հուսով, որ առաջիկայում այնքան հաջողություններ կունենա, որ նրան անդրադառնալու առիթներ հաճախ կունենանք :)

- Ինչպե՞ս ես սկսել գործունեությունդ: Կպատմե՞ս առաջին հաջողություններիդ մասին:

- Երգել սկսել եմ տասը տարեկանից՝ «Դո-ռե-մի» մանկապատանեկան խմբում: Պիտի ազնվորեն խոստովանեմ, որ այդ ժամանակ լավ չեմ երգել և այդ ժամանակվա տեսաերիզները փակի տակ եմ պահում. միայն ես եմ տեսել :): Կարծում եմ՝ դա քիչ աշխատելու արդյունք էր: Այնուհետև շատ եմ աշխատել ինձ վրա, ինչի շնորհիվ շտկել եմ առկա թերությունները: Տասներեք տարեկանում նույն «Դո-ռե-մի»-ում Հասմիկ Կարապետյանի հետ երգել եմ իր և Անդրեի «Գաղտնի վեպ» երգը: Այդ ժամանակվանից իմ մեջ պրոֆեսիոնալիզմի աճ նկատվեց և սկսվեց կարիերայիս զարգացումը: Միշտ մնալով երաժշտության մեջ՝ հասել եմ այստեղ:

- Ի՞նչ տվեց քեզ «Հայաստանի ձայնը»:

- Ես միշտ զարգացման մեջ եմ. յուրաքանչյուր նախագծում, յուրաքանչյուր համերգից հետո փորձում եմ աճել: Նախագիծն ինձ զարգացրեց, որովհետև ես միշտ մտածված երգեր եմ ներկայացրել, որոնք հատուկ ասելիք ունեին: Եղել են արձագանքներ, որոնք ինձ համար շատ կարևոր էին, քանի որ մեծ պատիվ է երգի կատարման համար Սիրուշոյից դրական արձագանք ստանալը: Իր հետ անձամբ էլ շփվեցի ու հասկացա, որ իրոք տաղանդավոր և շատ լավ երաժիշռտ է: Դե, իսկ մաեստրո Շարլ Ազնավուրի արձագանքն ինձ ուղղակի ցնցեց. շոկի մեջ էի, երբ տեսա, որ արձագանքել է կատարմանս: Նույնիսկ մտածում էի ֆեյսբուքի ֆեյք էջ է, սակայն հետո տեսա, որ իր կայքում էլ է դա դրված: Զանգահարեցի Սոֆիին, ասացի՝ մի բան եմ ուզում ասել, ուղղակի ամաչում եմ, երբ ասացի, որ Շարլ Ազնավուրն է արձագանքել, երկար լռություն տիրեց. Սոֆին ուզում էր հասկանալ՝ կատակո՞ւմ եմ, թե՞ ոչ :):

- Ասում ես՝ երգերիդ ընտրությունը միշտ մտածված էր: Այդպիսի խիստ ընտրությունը նաևորոշակի PR ծրագի՞ր էր:

- Ես PR-ի մասին քիչ եմ մտածել, քանի որ առաջնայինը ժողովրդին լավ երգերով գրավելն էր: Հիմնականում ընտրում էի հայկական երգեր, որովհետև սա «Հայաստանի ձայնն» էր: Անգամ փողոցում ինձ հաճախ էին ասում, որ շատերը երգում են արտասահմանյան երգեր, և իրենք չեն հասկանում դրանք: Կարծում եմ՝ հանդիսատեսին պետք է գրավեն նաև խոսքերը, և ես որոշեցի երգել նաև հայերեն երգեր: Սկսեցի Սիրուշոյի «Հավատում եմ» երգով, որը ներկայացրեցի իմ տարբերակով: Ինչպես Արտոն է ասում՝ պետք է մտածել: Ի դեպ, ինքն ինձ շատ լավ խորհուրդ տվեց, ասաց՝ մտածի: Երգիչը նաև պիտի մտածող լինի, դա և´ երգերի ընտրությանն էր վերաբերում, և´ PR-ին, և´ ասելիքին:

- Երգը նորովի ներկայացնելն ունի իր առավելություններն ու թերությունները: Մի դեպքումհանդիսատեսը հնարավորություն ունի գնահատելու քո տեսակը, մյուս դեպքում՝ նա արդենսովոր է երգի բնօրինակին և, մեկ անգամ լսելով, կարող է խորթություն զգալ, չընկալել քոտարբերակը: Մտավախություններ չունեի՞ր այս հարցում:

- Մտավախություններ շատ եմ ունեցել, քանի որ ներկայացրածս յուրաքանչյուր երգի մեջ իմն եմ դրել: Հաճախ ռիսկի եմ գնում, քանի որ եթե ռիսկի չգնաս, անընդհատ նույնը կանես, իսկ նույնը կրկնել ես չեմ սիրում: Միշտ հետևում եմ արձագանքներին, դրանք հիմնականում դրական էին և կարծում եմ՝ ինչ երգել եմ, ստացվել է:

- Առաջին գալա-համերգից հետո հայտնվեցիր վտանգավոր գոտում և Սոֆին փրկեց քեզ: Դրանից հետո այդ առումով այլևս մարզչիդ օգնության կարիքը չունեցար, քանի որ, եթե ոչ միշտ, ապա գոնե հաճախ ձեր թիմի առավելագույն ձայները քեզ էին բաժին հասնում:«Nosa»-ն չընդունվե՞ց, թե՞ այլ բան փոխվեց այդ ընթացքում: Ո՞րն էր գաղտնիքը:

- Կարծում եմ՝ ամբողջ խնդիրն անմիջականության, պարզության մեջ է:

- «Nosa»-ն անմիջական չէ՞ր:

- Անմիջական էր, սակայն կարծում եմ, որ երգիչը նաև դերասան է և ամեն անգամ ինչ-որ կերպարով է ներկայանում: «Nosa»-ն ուրիշ կերպար էր, «Հավատում եմ»-ը՝ ուրիշ, Սայաթ- Նովան՝ ուրիշ և այդպես շարոււնակ: Կերպարից է կախված՝ հադիսատեսն ինչպես կընդունի քեզ: Մինչև «Nosa»-ն ես երգել եմ այլ կերպարում: Պիտի ասեմ, որ մատուցածս ինձ դուր է եկել, բայց հիմա մտածում եմ, որ գուցե այդ երգն ուղղակի մրցութային չէր կամ... դժվարանում եմ պատասխանել: Ես իսկապես շատ եմ մտածել այդ մասին, բայց առ այսօր չեմ կարողանում գտնել պատասխանը: Ե՞րգն էր սխալ' չէ, պարապա՞ծն էր սխալ՝ չէ, շոո՞ւն էր վատը՝ չէ: Իսկապես չգիտեմ:

- Սովորաբար փորձում եմ չարտահայտել կարծիքս, և դա անում եմ միայն առանձինդեպքերում, բայց պետք է ասեմ, որ եզրափակչում «Երազ իմ երկիր հայրենի» երգի քոկատարումը ցնցող էր: Ի՞նչ ճանապարհ անցար «Nosa»-ից մինչև «Երկիր հայրենին»:

- Միշտ պետք է աճ գրանցել: Եթե դու մտնես շատ ուրժեղ երգով ու չկարողանաս դա պահել, անկում ես գրանցելու: Իմ տարբերակում հակառակը եղավ: Ես քայլ առ քայլ աճում էի, արժանանում լավ գնահատականի: Դա պարապմունքների արդյունքն էր: Ես և Սոֆին ուղղակի տիտանական աշխատանք ենք արել, ու դրա արդյունքը եզրափակիչն էր, որովհետև ինձ շատ են ասում, որ կատարումիցս հուզվել են: Վերջերս Շուշան Պետրոսյանին տեսա, նույնիսկ նա հայտնեց իր գովասանքն իմ կատարման մասին, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ նա և Հայկոն են եղել այդ երգի առաջին կատարողները:

- Յուրաքանչյուր մարդու այցելում է աստղային հիվանդություն ասվածը, հատկապես, երբմիանգամից է մեծ ճանաչում ունենում: Նման զեղումներ ունեցե՞լ ես: Ակնկալում եմ անկեղծպատասխան :):

- Կարծում եմ՝ կարիերան ավարտվում է այն պահին, երբ աստղային հիվանդությունը թակում է դուռը: Եթե դու տառապում ես դրանով ու քեզ ավելի բարձր ես դասում, շատ վատ է: Ճանաչվածությամբ պետք է ուրախանալ, բայց չտարվել: Ես իմ ժողովրդից մեկն եմ ու չեմ առանձնանում նրանից: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ այս մտածելակերպն ունեմ ու հուսով եմ՝ չեմ փոխվի: Փառքը ժամանակավոր է. այսօր ճանաչված եմ, բայց հնարավոր է՝ մեկ տարուց ինձ չհիշեն: Պետք է փորձել աշխատել սիրով, որ գործը մնայուն լինի, ինչպես, օրինակ, Առնո Բաբաջանյանի դեպքում:

- Ի՞նչ ես պատրաստվում անել, որ հայկական շոու բիզնեսում քո գործը մնայուն լինի:

- Հրաշալի հարց, որի պատասխանը դեռևս չունեմ: Ժամանակի ընթացքում կհասկանանք՝ դա կստացվի՞, թե' ոչ:

- Այսօր շատ լավ երգեր կան, որոնք հիմանականում մեծ պահանջարկ չունեն: Որքանո՞վ եսկարևորում երգացանկն ընտրելիս պահանջարկը հաշվի առնելը:

- Պահանջարկը ստեղծում է հենց երգիչը: Չեմ կարծում, որ մեր ազգն իրոք սիրում է ռաբիս, չեմ հավատում: Դա մատուցողից է: Օրինակ՝ «Քո սիրո համար» երգը ռաբիս ոճում է, բայց իմ կատարման մեջ ռաբիս ոչինչ չկար: Մենք շատ հարուստ մշակույթ ունենք, ուղղակի խնդիրն այն է, որ շատերը չեն լսել, ծանոթ չեն Սայաթ-Նովային, Կոմիտասին: Կարծում եմ՝ երգիչները պետք է այլընտրանք ստեղծեն:

- Ունես հայտնիության որոշակի մակարդակ, ինչը կարևոր խաղաթուղթ է: Սակայն հաճախնախագծերում փայլած երգիչները դաշտից կորչում են: Դրա պատճառը նաև հնարավորությունների բացակայությունն է: Առաջիկայում՝ գոնե որոշակի շրջան, դիրքերդ ամրապնդելու հնարավորություն ունե՞ս:

- Գոնե որոշակի շրջան գոյատևելու համար հնարավորություն ունեմ, քանի որ ոչինչ չեմ խնայում լավ երաժշտություն մատուցելու համար:

Ըստ իս՝ մարդը պետք է նպատակ ունենա, որի հեռավորությունն իրենից կարևոր չէ: Պետք է ամեն ինչ անել դրան հասնելու համար: Կորչելու հիմնական խնդիրն այն է, որ նպատակը սպառվում է: Իմ նպատակն ավելի բարձր է: Կարծում եմ՝ կարիերաս այսքանով չի ավարտվի, քանի որ ձգտում եմ հանդիսատեսիս մատուցել իմ խոսքն ու երաժշտությունը: Այնպես որ, դեռևս մտադիր եմ շատ-շատ լավ երգեր երգել հանդիսատեսի համար:

- Ի՞նչ անելիքներ ունես:

- Շատ լավ մտքեր կան, բայց ես չեմ սիրում ասել մի բան, որում համոզված չեմ: Շուտով կնկարահանեմ իմ երկրորդ տեսահոլովակը: Երգը կոչվում է «Երազանքի գրկում», որի երաժշտության հեղինակը ես և Դեր Հովան ենք, տեքստը Գրիգոր Կյոկչյանն է գրել: Շատ գեղեցիկ է, կարծում եմ՝ կսիրվի: Այլ անակնկալներ էլ են սպասվում, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել: Հնարավոր է՝ Սոֆիի հետ էլ համագործակցություն լինի: Ես և Սոֆին հրաշալի ենք աշխատում իրար հետ: Ճիշտ է, կան մտքեր, որոնք բախվում են, սակայն դա նորմալ է, ինքն իր մտածելակերպն ունի, ես՝ իմ: Կարևորը՝ գտնում ենք ոսկե միջինն ու ամենաճիշտը: Մեր հաջոողությունը թիմային աշխատանքի շնորհիվ էր, դրա համար ես Սոֆիի հետ աշխատելու մեծ ցանկություն ունեմ: Հուսամ՝ ինքն էլ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջԵրևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցումԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական
Ամենադիտված