Վարդան Մինասյան. Խոսելու տեղ չկա
Սպորտ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընկճված էր Մալթայից կրած պարտությունից հետո.
«Սեփական հարկի տակ պարտություն Մալթայից... ոչ մի պատճառ չենք կարող բերել, խոսելու տեղ չկա: Այս պահին չեմ կարող ասել, թե որն է ելքը: Մեր ֆուտբոլիստները տարբեր ֆունկցիոնալ վիճակում են և դրանցից մեկն էլ Յուրա Մովսիսյանն էր: Նա պահեստայինների թվում էր տակտիկական նկատառումներով: Մալթան փակ ֆուտբոլ է խաղում և մենք որոշեցինք, որ խաղան Մարկոսն ու Մանուչարյանը, ովքեր կարճ փոխանցումներով կարող էին խաղալ: Մենք ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն չունենք: Ինչ-որ ունենք սա է: Երկրորդ անգամ հրաժարական տալն անլուրջ կլինի: Եթե ես եմ մեղավոր, թող հեռացնեն: Ես ողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Ֆուտբոլիստներին բոլորին նայում ենք անուններով՝ Մարկոս, Մովսիսյան: Եթե նայեք, թե տարվա կտրվածքով, քանի խաղ են անցկացնում կտեսնենք, թե ինչ պատկեր է... նախորդ շրջափուլում նրանք ավելի շատ էին խաղում: Արագ գոլը չի կարող պատճառ լինել: Մենք այս խաղում պետք է հաղթեինք ցանկացած պարագայում: Պատճառներ չկան»:
totalfootball.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում