Վլադիմիր Մովսիսյանի թոռը վրաերթի է ենթարկել հետիոտնի
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Սայաթ-Նովա 29 շենքի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Մովսիսյանը, վարելով «Kia» մակնիշի՝ 10 VM 055 համարանիշի ավտոմեքենան, Իսահակյան 38 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ապարան քաղաքի Գնթունքների փողոցի բնակիչ 52-ամյա Հրաչիկ Խաչատրյանին:
Վերջինս թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 2-րդ բուժմիավորում: Ըստ ականատեսների՝ Հ. Խաչատրյանը հաճախակի է լինում նշված փողոցում և երբ ավտոմեքենան շարժվելիս է եղել նա ինքն է ընդառաջ գնացել ավտոմեքենային, ինչից հետո տեղի է ունեցել վրաերթը:
Վ. Մովսիսյանը ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի թոռն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան