«Անուշ»-ի շուրջ կռիվները
Հայկական Մամուլ
Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիկյանի ներկայացրած նոր «Անուշը» մեծ քննարկումների ու վեճերի առիթ տվեց մշակութասերների եւ ոչ միայն նրանց շրջանակում: Այդ առիթով անգամ մի խումբ մտավորականներ նամակ գրեցին նախագահին՝ խնդրելով, որ արգելի ներկայացումը խաղալ թե՛ հայրենիքում եւ թե՛ դրսում: Ու եթե «Անուշի» հայրենիքում ներկայացումը սուլեցին, ապա Փարիզի «Նանտեր-Ամանդիե» թատրոնում «Անուշին» ընդունելեն գրկաբաց: Մայիսին չորս օր շարունակ «Անուշի» նոր բեմականացումը հնարավորություն են ունեցել գնահատել նաեւ ֆրանսիացիները: «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար ՍոնաՀովհաննիսյանի(«Հովեր» երգչախումբն ու դրա մենակատարներն ընդգրկված են Ավեդիկյանի նոր «Անուշի» բեմականացման մեջ) կարծիքով, «Անուշը» ֆրանսիացիներին շատ է դուր եկել, ու արձագանքներն էլ շատ դրական են: Ըստ Հովհաննիսյանի, ֆրանսիացիները հավանել են հենց այն, ինչի համար այստեղ իրենց այդքան քննադատեցին՝ նոր հայացքն ու գործիքավորումը, ավանդականի եւ ոչ ավանդականի խառնուրդը, երիտասարդների ընդգրկումը, օպերայի թեթեւ մատուցումը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 8-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը