Ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն շարունակում է իր ուսումնասիրությունները
Հայկական Մամուլ
Ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն շարունակում է իր ուսումնասիրություններն ավիափոխադրումների շուկայում: «Ժողովուրդ»-ը փորձեց հանձնաժողովից ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է ուսումնասիրությունը: ՏՄՊՊՀ մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հարցի ուսումնասիրությունների ամբողջական փաթեթը՝ ավիափոխադրումների շուկայի նախընտրելի մոդելի, ինչպես նաեւ շուկայում առկա հնարավոր մրցակցային խնդիրների վերաբերյալ առաջարկությունների ամբողջական փաթեթը, կուղարկվի ՀՀ կառավարություն: Փաստորեն, վերջնական որոշումը, այսպես ասած, մնում է կառավարությանը: Կիջնեն ավիատոմսերի գները, թե ոչ՝ պարզ կդառնա միայն կառավարության որոշումից հետո:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը