«Արմեն Գևորգյանը տղավարի կանգնել է Սուրեն Խաչատրյանի կողքին»
Հայկական Մամուլ
Գորիսի դեպքերին նախորդած հայտնի ճաշին չի մասնակցել Արտակ Բուդաղյանը, իսկ Ավոյին ինքը՝ Սուրիկ Խաչատրյանն է ճաշի հրավիրած եղել: Ճաշի ընթացքում տեղի ունեցած վեճից հետո նա և Լիսկան նույն ավտոմեքենայով գնացել են Գորիս, ճանապարհին էլի են վիճել. Լիսկան, որ նույնպես շատ խմած է եղել, ավտոմեքենայից իջեցրել է Ավոյին, ասել է՝ խմած ես, գնա տուն, հետո կգաս՝ կխոսենք,- պատմում է օրերս Ս. Խաչատրյանին հանդիպած «Հրապարակ»-ի աղբյուրը:
Կմնա՞ Խաչատրյանը Գորիսում, թե՞ կտեղափոխվի Երևան՝ հարցին պատասխանում է. «Չէ, Գորիսում է ապրելու»: Թերթի աղբյուրը տեղեկացրել է նաև, որ դեպքի առավոտյան բոլոր մարզպետները մեկ մարդու նման գնացել են Գորիս՝ Սուրիկ Խաչատրյանին «մարդկայնորեն աջակցելու»: Տավուշի մարզպե՞տն էլ: «Ինքն էլ»: Իսկ մարզպետաց մարզպետը՝ Արմեն Գևորգյա՞նը: «Արմեն Գևորգյանից Սուրիկ Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ. ասում էր՝ տղավարի կանգնել է կողքս»:
Ի դեպ հիշեցնենք. երբ 2008-ին անչափահաս երեխայի ծեծելու առնչությամբ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել Խաչատրյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը՝ կրկին «տղավարի», «մարզպետի կողքին էր կանգնել»: Ի՞նչն էր նրան ամենից շատ անհանգստացնում: «Որդու վիճակը… ասում էր՝ հավայի տեղը սենց դաժան պատմություն եղավ. Սերժին էլ էնտեղ կրակի մեջ գցեցի»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը