ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Հունիսի 7-ին` ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Դիտակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 OD 610 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում, ինչի հետևանքով վարորդ` 1985թ. ծնված Դ.Մանվելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:
Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ժամը 00.29-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և դադարեցրել գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան