Մենք արժանի չէինք պարտության. Ֆաբիո Կապելո
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ասել է, որ խաղից հետո հանդերձարանում ինքը շնորհակալություն է հայտնել իր թիմի տղաներին և նշել, որ արդար կլիներ, եթե խաղն ավարտվեր ոչ ոքի։ Գրում է sport-express.ru-ն։
Լիսաբոնում հետխաղյա հարցազրույցի ժամանակ Կապելոն ասել է.
«Իմ թիմը լավ խաղ ցուցադրեց և արժանի չէր պարտության։ Արդար կլիներ, եթե խաղն ավարտվեր ոչ ոքի, բայց մենք ընդունում ենք այդ արդյունքն ու շարժվում առաջ։
Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, մի թիմը կարող է լավ գործել, մյուսը՝ վատ։ Մենք ուժեղ մրցակցի դեմ էինք խաղում։ Դա ընկերական խաղ չէր, և զարմանալի չէր այն, որ սկզբում կորցրինք նախաձեռնությունը։ Սակայն հետո մենք հավասարեցրինք խաղը և սկսեցինք ավելի լավ գործել։
Խաղից հետո ես շնորհակալություն հայտնեցի տղաներին»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում