Մեսսի. Արգենտինայի ազգային հավաքականը լավ արդյունք ցույց չտվեց
Սպորտ
Երեկ կայացած Արգենտինա - Կոլումբիա խաղից հետո, որն ավարտվեց ոչ ոքի, Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր ափսոսանքն է հայտնել, որ իր թիմին չհաջողվեց աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Կոլումբիայի ընտրանու դեմ խաղում հաղթանակ տոնել. գրում է championat.com-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։
«Այդ հաշիվը լավ արդյունք չէր մեզ համար, քանի որ գերազանցում էինք մրցակցին: Ինչ վերաբերում է ինձ, ես վաղուց խաղադաշտ դուրս չէի եկել, ուստի ես ու մարզիչը որոշեցինք, որ ավելի լավ է խաղադաշտ դուրս գալ երկրորդ խաղակեսում:
Ներկա պահին ես լավագույն մարզավիճակում չեմ»,-ասել է Մեսսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում