«Բարև Երևան» դաշինքը բոյկոտեց Երևանի ավագանու նիստը
Քաղաքական
Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը, որն էլ սկսվեց Երևան դարձած իմ Էրեբունի երգի հնչյունների ներքո: Ներկա էր գրանցվել 64 անդամ: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարեց ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Նշենք, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել ԲՀԿ-ից 17 անդամ, «Բարև Երևան» դաշինքից 6 անդամ, ՀՀԿ-ից 42 անդամ:
Պաշտոնական տվյալներով՝ Երևանի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանը ողջունեց ավագանու անդամներին և իր ելույթում նշեց, որ եռանդուն աշխատանքի շնորհիվ կփորձեն ունենալ Ավելի լավ Երևան:
Օրակարգում ընդգրկված էր ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը, որն էլ ընդունվեց 63 կողմ և 1 ձեռնպահ: Նշենք, որ ձեռնպահ էր «Բարև Երևան» դաշինքից Դավիթ Սանասարյանը:
Օրակարգում ընդգրկված էր նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորման և վերջիններիս նախագահների ու նրանց տեղակալների առաջադրման հարցերը:
Բարև Երևան դաշինքից Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այսօր բոյկոտում են քվեարկությունները, քանի որ կեղծված ընտրությունների արդյունքում է ձևավորվել Երևանի ներկայիս ավագանին, որին ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ասաց, որ դա այդ խմբակցության խնդիրն է: Խմբակցության ղեկավարը համաձայնություն տվեց Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը և առաջին բոյկոտը սկսվեց...


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան