Հղի դերասանուհուն ձերբակալել են Օբամային թունավոր նամակ ուղարկելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ում բնակվող 35-ամյա հղի դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը, ով հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղյակ էր պահել, որ իր ամուսինն է ռիցին թույնը պարունակող նամակներ ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին։ Իրականում, պարզվում է, ինքն է այդ գործում հիմնական կասկածյալ ճանաչվել. գրում է Associated Press-ը:
Ռիչարդսոնը ձերբակալվել էր ուրբաթ օրը: Նա մեղադրվում է Օբամային՝ Բլումբերգին թունավոր ռիցին նյութ պարունակող նամակներ ուղարկելու համար:
Նշենք, որ նամակները նաև սպառնալիքներ էին պարունակում քաղաքական գործիչների հասցեին, ովքեր կողմ էին ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու օրենքի ընդունմանը: Եթե 5 երեխաների մայր կնոջը մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Նրա ամուսնու փաստաբանը պատմել է, որ իր հաճախորդը ցանկանում էր բաժանվել կնոջից, ինչը և կարող էր դրդել Շենոն Ռիչարդսոնին վրեժ լուծել դրա համար իր ամուսնուց` նրան մեղադրելով չկատարած հանցագործության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)