Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս խնդրի այդ մասին
Ադրբեջան
Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին: Նման սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլլաևը. փոխանցում է Salamnews-ը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը մարդասիրական պետություն է և գիտակցում է տարածաշրջանային առաջնորդի իր դերը:
«Եթե Հայաստանը դիմի մեզ գազի օգնության խնդրանքով, բնականաբար, մենք կօգնենք նրան»,-ասել է Ռովնաղ Աբդուլլաևը:
Նշենք, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի դիմաց 230$ գումարով: Ներկայումս Հայաստանը գազը գնում է Ռուսաստանից հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով 315$. մեջբերում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան