Հրաձգություն ամերիկյան քոլեջում. կա 6 զոհ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սանտա Մոնիկա քաղաքի քոլեջում կազմակերպած կրակահերթից զոհվել է 6 մարդ, ևս 6-ը այս պահին վիրավոր են, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. գրում է ИТАр-ТАСС-ը:
Վերջին տվյալների համաձայն` կրակողներից մեկն արդեն ձերբակալված է, իսկ մյուսը` սպանված: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կրակոցների հեղինակը մեկ հոգի է, ով ձերբակալվել է:
Ինքնաձիգով զինված տղամարդը անկանոն կրակ էր բաց թողել քոլեջի մոտակայքում անցորդների, ավտոբուսների և մեքենաների ուղղությամբ:
Միջադեպը տեղի էր ունեցել նախագահ Օբամայի` Սանտա Մոնիկա կատարած այցի ֆոնի վրա, ուր նա պետք է մասնակցեր Դեմոկրատական կուսակցության համար միջոցներ հավաքելուն ուղղված բարեգործական միջոցառմանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)