«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Օսմանեան արքունիքի հռչակավոր ճարտարապետը՝ Կարապետ Ամիրա Պալեան

Գիտություն և Մշակույթ

Շատ գրուած ու խօսուած է օսմանեան արքունի ճարտարապետութեան նկարագիր ու փայլք ապահոված Պալեան ճարտարապետներուն մասին։ Իրականութեան մէջ Պալեան ընտանիքը իր գագաթնակէտին հասցուց դարերու ընթացքին հայ ճարտարապետներու ստեղծած մշակութային-քաղաքակրթական մեծարժէք աւանդը, որ Օսմանեան Կայսրութեան բազմազգեան մայրաքաղաքին՝ Կոստանդնուպոլսոյ տուաւ բիւզանդական եւ արաբական, այլեւ՝ եւրոպական ու մահմետական ոճերու եւ դիմագծերու ուրոյն համադրում մը։

Ինչպէս որ «Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերի Ուսումնասիրութեան Կեդրոն»ի կայքէջով, 6 Յուլիս 2011ին հրապարակուած հարցազրոյցի մը մէջ, Մատենադարանի գիտաշխատող, հայ եւ թուրք ժողովուրդներու համակեցութեան պատմութիւնն ուսումնասիրող մասնագէտ Անահիտ Աստոյեան կը հաստատէ՝

«Իսկապէս, այսօրուայ Կոստանդնուպոլսի ճարտարապետական դիմագծի վրայ հայ ճարտարապետները մեծ ազդեցութիւն են ունեցել: Յայտնի անունները, տարբեր ժամանակաշրջաններում, շատ են՝ Էդուարդ Թերզեան, Սարգիս Թաշճեան, Գէորգ Ասլանեան, Խալֆա Աւետիսեան, Միհրան Ազարեան, Յովսէփ Ազնաւուր (ով հեղինակել է Աբբաս Հիլմի փաշայի ապարանքը, ծխախոտի գործարանը), Մկրտիչ Չարխեան, Ստեփան Համամճեան, Լեւոն Կիւրեղեան, Արամ եւ Իսահակ Գարագաշները, Ստեփան Իզմիրլեան, Անտոն Գազազեան, Գեղամ Գաւաֆեան, Յովհաննէս Սէրվերեան եւ այլք: Հայերը եղել են նորոգող մասնագէտներ, պալատները զարդարողներ, որմնանկարներ անողներ: Եւրոպայում բարձր մակարդակի կրթութիւն ստացած հայ ճարտարապետներն են եւրոպական նորը բերել Թուրքիա. այսօր թուրքերի ճակատը պարզ անող ամենագեղեցիկ պալատներն ու մզկիթները հայ ճարտարապետների գործերն են:

«Այս առումով առանձնայատուկ յիշատակման արժանի է Պալեանների տաղանդաշատ ընտանիքը: Համաշխարհային ճարտարապետութեան պատմութեան մէջ չկայ մէկ այլ նման դէպք, երբ մէկ ընտանիքի ինն անդամներ, իրար յաջորդելով, լինեն արքունի ճարտարապետներ՝ շուրջ երկու դար իրականացնելով զանգուածային պետական շինարարութիւն: Կարապետ Ամիրա Պալեանը, Գրիգոր Ամիրա Պալեանը, Նիկողոս Պալեանը, Սարգիս Պալեանը, Սենեքերիմ Պալեանն, իրար յաջորդելով, շէնացրել են թուրքական պետութիւնը բացառիկ կառոյցներով, որոնք այսօր էլ պարզերես են անում ու ներկայանալի դարձնում թուրքական կողմին՝ միջազգային խորհրդաժողովներ հիւրընկալելիս։ Խօսքը Տոլմապահջէի, Աքսարայի, Չըրաղանի, Ֆեներպէյի, Պէյլերպէյի պալատների մասին է, որոնք ինչպէս իրենց արտաքին, այնպէս էլ ներքին զարդանախշերով ու որմնանկարներով իսկապէս բացառիկ են։ Թուրքական սուլթանները ճարտարապետական այս ընտանիքի անդամներին այնքան են գնահատել, որ բազմաթիւ արտօնութիւններ են տուել, տիտղոսների ու շնորհների արժանացրել»:

Կարապետ Ամիրա Պալեան ծնած էր 1800ին. մանչ զաւակն էր արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրա Պալեանին։ Անհրաժեշտ տեղեկութիւնները կը պակսին Կարապետի երիտասարդութեան եւ ուսման մանրամասնութեանց մասին։ Բայց ծանօթ է, որ հօր մահէն ետք (1831ին) երիտասարդ ու տաղանդաւոր ճարտարապետ Կարապետ Պալեան փոխարինած է հօրը՝ իբրեւ արքունի ճարտարապետ։
Պոլսահայ Շուշան Գորտոնճիյեան, իր կայքէջով, հետեւեալ ամփոփ տեղեկութիւնները կը փոխանցէ Կարապետ Ամիրայի մասին.-
«Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցի շինութիւնը Կարապետ Ամիրա Պալեանի առաջին գործը եղած է: Կարապետ Պալեան ոչ միայն ճարտարապետութեամբ, այլեւ՝ իր բարերարութիւններով ալ հայ ազգին ծառայած ու օգտակար եղած է: Ան, Նազելի Պապայեանի հետ ամուսնացած եւ 10 զաւակ ունեցած է: Անոր մանչ զաւակները՝ Նիկողոս, Սարգիս, Յակոբ եւ Սիմոն Պալեանները մասնայատուկ ճարտարապետներ եղած են:

Կարապետ Ամիրա Պալեան թաղուած է Պէշիկթաշի հայոց գերեզմանատան մէջ, սակայն իր դամբարանը կորսուած է:
«Կարապետ Պալեան կը յիշատակուի իբրեւ մեծահռչակ Տոլմապահջէ Պալատին ճարտարապետը: Իրերայաջորդ Մահմուտ Բ., Ապտիւլ Ազիզ եւ Ապտիւլ Մէճիտ սուլթաններու ժամանակաշրջանին ան եղած է արքունի ճարտարապետը: Անոր ամէնէն յաջող աշխատութիւնները իրագործուած են սուլթան Ապտիւլ Մէճիտի գահակալութեան շրջանին:

«Կարապետ Պալեան, մօտաւորապէս 30 տարուան իր աշխատութեան շրջանին, ծրագրած ու կառուցած է 7 պալատ, 4 գործատուն, զօրանոց մը, մզկիթ մը, 2 հիւանդանոց, 3 դպրոց, 2 ջրաթումբ, 7 եկեղեցի եւ շատ մը բնակարաններ։

«Կարապետ Ամիրա Պալեանի իրագործած նշանաւոր շէնքերու ցանկը երկար է: Տոլմապահջէ Պալատ, Զոյգ Պալատներ, Էյիւպ (ներկայիս գոյութիւն չունի), Ճէմիլէ եւ Միւնիրէ Սուլթան Պալատներ, Ֆընտըքլը (ներկայիս՝ Ճարտարապետ Սինան Համալսարանի շէնքը), Ջըրաղան Պալատ (հինը, որ այժմ գոյութիւն չունի), Հիւնքար Ապարանքը (Իզմիթ վերանուանուած այժմու թանգարանը), Պայընտըր Ապարանքի նորոգութիւնը, Եըլտըզ Ապարանքը (ներկայիս գոյութիւն չունի), Կիւմիւշսու զօրանոցը (Ներկայիս՝ Պոլսոյ Գիտարուեստական Համալսարանի շէնքը), Գուլէլի Ձիաւոր զինուորներու զօրանոցը (Այժմու Զինուորական Դպրոցը), Տոլմապահջէ Մզկիթը, Մահմուտ Բ.ի Շիրիմը «Ջէմպէրլիթաշ», Մէքթէպի Հարպիյէ (Ներկայիս՝ Զինուորական Թանգարան), Սիբահի Օճախ (Հարպիյէ, ներկայիս գոյութիւն չունի), Թէրքոսի Հիմնարկները «Թէրքոս», Գիրազլը Ջրաթումբ «Պահջէգիւղ», Մահմուտ Բ.ի Ջրաթումբ, Իզմիթի Ջուխատունը, Հէրէքէյի գործատունը, Պաքրգիւղի կտաւի գործատունը, Պէյքոզի կաշիի գործատունը, Զէյթինպուրնու Երկաթ ու Պողպատի գործատունը, Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցը, Ս. Յակոբ Եկեղեցին, Ս. Աստուածածին Եկեղեցին «Պէշիկթաշ» Երեւման Ս. Խաչ Եկեղեցին «Գուրուչէշմէ» Ս. Երրոդութեան Եկեղեցին (Բերա, Յովհաննէս Սէրվերեանի հետ միասին), Սէմերճեան-Ճեմարան Վարժարանը (Սկիւտար):

Կարապետ Ամիրա Պալեանի նուիրուած այս անդրադարձը առիթը կ'ընձեռէ արժեւորելու հայոց մեծ ներդրումը՝ Օսմանեան Կայսրութեան քաղաքակրթական դէմքը բարեզարդելու մարզին մէջ։ Նաեւ՝ ընդգծելու, որ թրքական պետութիւնը ցեղասպանութեամբ եւ տեղահանութեամբ «վարձահատոյց» եղաւ հայ ժողովուրդին։ Եւ ինչպէս որ Անահիտ Աստոյեան կը նշէ՝

«Հասարակ թուրք մարդն այսօր էլ քաջատեղեակ է անցած դարասկզբին տեղի ունեցած մեծ ոճրին: Շատ յաճախ հայերի հետ մասնաւոր շփումներում, վկայակոչելով իրենց պապերի ու տատերի պատմութիւնները, նրանք յիշում են, որ իրենց նախնիներն արձանագրել են. «Հայերը տեղահանուեցին ու իրենց հետ տարան այս երկրի պարաքեաթը (շնորհը, բարիքը)»:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված