Մարիո Բալոտելին ներողություն է խնդրել (տեսանյութ)
Սպորտ
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ներողություն է խնդրել իր պահվածքի համար, որն իրեն թույլ էր տվել ԱԱ 2014-ի որակավորման փուլի շրջանակում Չեխիայի ընտրանու հետ հունիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ (0:0)։
Պրահայում կայացած մրցավեճում «Միլանի» հարձակվողը 72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել, ինչից հետո հեռացվել է խաղադաշտից: Դժգոհելով մրցավարի որոշումից՝ Բալոտելին հանդերձարան գնալու ճանապարհին բռունցքով և ոտքով հարվածել է պատերին:
«Իմ պահվածքը սխալ էր: Ես ներողություն եմ խնդրում թիմից: Ցավում եմ կատարված համար։ Ես պետք է սովորեմ զսպել ինձ», -գրել է Բալոտելին թվիթերում:
armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում