Մոուրինյու, 2000թ. Եթե երբևէ գլխավորեմ «Ռեալը», ապա միայն այն կազմաքանդելու համար. առա՛ջ «Բարսելոնա» (լուսանկար)
Սպորտ
«Four Four Two» ամսագրի հոլանդացի լրագրող Մոհամեդ Մոալին իր թվիթերում հետաքրքիր պատառիկ է տեղադրել 2000 թվականին լույս տեսած թերթից:
Ժոզե Մոուրինյոն, ով տարիներ առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնի օգնականն էր թիմում, հարցազրույցներից մեկում ասել է հետևյալը. «Եթե ես երբևէ գլխավորեմ «Ռեալը», ապա միայն այն կազմաքանդելու համար: Առա՛ջ «Բարսելոնա»:
2000 թվականին «Յուրահատուկը» լքել է կատալոնական թիմը, իսկ 10 տարի անց՝ գլխավորել հենց «Արքայական ակումբը», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան (այժմ պորտուգալացին կրկին ստանձնել է «Չելսիի» ղեկը): Դրանցից վերջինը՝ 2012-13 թթ. մրցաշրջանը կարելի է լիակատար ձախողում համարել, քանի որ «Ռեալը» ավարտված մրցաշրջանում Մոուրինյոյի գլխավորությամբ ոչ մի տիտղոս չի նվաճել։
Փաստորեն, Ժոզեի 13-ամյա վաղեմության մտադրությունն այլևս իրողություն է։



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում