Նադալը հրաժարվել է Գալեի մրցաշարին մասնակցելուց
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է հրաժարվել հունիսի 10-ին Գերմանիայում մեկնարկելիք Գալեի մրցաշարին մասնակցելուց:
Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ, թենիսիստը նման որոշում է կայացրել՝ իր գերհոգնածության պատճառով:
«Իհարկե, այդ լուրը անակնկալ էր մեզ համար, սակայն մենք հարգում ենք թենիսիստի որոշումը, քանի որ դրանից կախված է նրա առողջությունը», -Նադալի որոշումն է մեկնաբանել Գալեի մրցաշարի տնօրեն Ռալֆ Ուելբերը:
Հիշեցնենք, որ Ռաֆեյել Նադալը Ուիմբլդոն 2012-ից հետո, վնասվածքի պատճառով, 8 ամիս բաց էր թողել, այնուհետև հաղթել է Սան-Պաուլոյի, Ակապուլկոյի, Ինդիանա Ուելսի, Բարսելոնի, Մադրիդի և Հռոմի մրցաշարերում: Իսպանացին նաև դուրս է եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ, որտեղ վաղը ՝ հունիսի 9-ին հանդիպելու է իր հայրենակից Դավիդ Ֆերերի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում