Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան 

Հայ-ֆրանսիական ուսումնավարժություն` Երևանում

Հայաստան

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք և տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։

Նպատակներն են`

• կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման և հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ.

• ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի դեպանատան միջև:

Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, ԱԻ արձագանքման խումբը, 2 մեկական մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ հաշվարկ, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան աշխատակիցներ, ֆրանսահպատակ քաղաքացիներ, ՀՀ ճանապարհային ոստիկանության 3 հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից 3 բրիգադ:

Ըստ մտահղացման` Կոտայքի մարզի Գառնի գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 7.1 մագնիտուտով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով առավել մեծ «ավերածություններ» են գրանցվել ՀՀ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Մայրաքաղաքում ամբողջությամբ փլուզվել է մոտ 15 հազար շենք-շինություն, բռնկվել է 28 խոշոր հրդեհ, կոմունալ-էներգետիկ ցանցում առկա են բազմաթիվ խոշոր վթարներ, փլվածքների հետևանքով փակվել են փողոցներ և ճանապարհներ: Մասնավորապես՝ Երևանում շենք-շինությունների փլուզման հետևանքով ամբողջությամբ փակ են Սեբաստիա և Կիևյան փողոցները, Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները, Կիևյան կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում տրանսպորտային միջոցներով երթևեկության համար:

Երկրաշարժի հետևանքով հրդեհ էր բռնկվել նաև Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցում, որտեղ ուսանում են ֆրանսահպատակ քաղաքացիների երեխաները։ Կան պայմանական տուժածներ։

Ներսում գտնվող մանկավարժներն ու դպրոցի աշակերտներն արագ կարգով տարհանվեցին, ինչից հետո դպրոցի տնօրենի ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն իրականացրեցին հետախոզություն և սկսեցին հրդեհաշիջման աշխատանքները։ Հրշեջ-փրկարարներն «այրվող» շենքի երկրորդ հարկի պատուհանից պայմանական տուժածներից երկուսին դուրս բերեցին ավտոսանդուղքի, իսկ չորսին' պարանների միջոցով։ «Տուժածներին» առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վերջիններս շտապօգնութան մեքենաներով տեղափոխվեցին համապատասխան բուժհիմնարկներ:

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո դպրոցի տնօրեն Մարտին Բեքերն իր կարծիքը հայտնեց միջոցառման վերաբերյալ.

- Նման ուսումնավարժությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ Հայաստանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Այս մեկը հերթական անգամ ապացուցեց, որ հայ հրշեջ-փրկարարները հիանալի են կատարում իրենց աշխատանքը:

Այդ ընթացքում դեսպանատան ներկայացուցիչը գալիս է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ, արբանյակային կապ հաստատում դեսպանատան հետ և, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, պարբերաբար տեղեկություններ հաղորդում դեսպանին։

Սցենարի համաձայն` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ազդարարումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը որոշում է օդային ճանապարհով տարհանել ֆրանսահպատակ քաղաքացիներին։ Վերջիններս հավաքվում են նախապես որոշված վայրերում («Թումո» կենտրոնի, Մերգելյան ինստիտուտի և Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցի մոտ), որտեղից էլ սահմանված երթուղով տեղափոխվում «Էրեբունի» օդանավակայան։

Ուսումնավարժության բոլոր մասնակիցների` 94 հոգի, որոնցից 22-ը երեխա, պայմանական տարհանման վայր հասնելուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանին զեկուցեց միջոցառման ավարտի և ուսումնավարժության բարեհաջող ընթացքի մասին:

Անդրադառնալով միջոցառմանը` Հայսատանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մասնավորապես ասաց.

- Սա շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ մենք ստուգեցինք մեր աշխատակիցների պատրաստականության մակարդակը: Ուսումնավարժության բոլոր գործողությունները վերահսկվել են ԱԻ նախարարության կողմից և ես, օգտվելով առիթից, ուզում եմ իմ հարգանքն ու երախտիքը հայտնել ԱԻ նախրար Ա. Երիցյանին ու այս միջոցառումը կազմակերպած բոլոր անձանց: Սա հաջողված ուսումնավարժություն էր, ինչից մենք օգտակար դասեր քաղեցինք: Մեզ համար գերագույն հաճույք է համագործակցել ՀՀ ԱԻ նախարարության հետ:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները` ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ասաց.

- Նման ուսումնավարժություններ պետք է էլ ավելի հաճախ կազմակերպվեն: Այս տիպի միջոցառումներ մենք կանցկացնենք նաև այլ դեսպանատների հետ համատեղ: Պետք է բոլորը պատրաստված լինեն, քանի որ մենք ապրում ենք սեյսմոակտիվ գոտում:

Ուսումնավարժությանը ներկա էր նաև Երևանում Եվրամիության ներկայացուցիչ Տրայան Հրիստեան, ով միջոցառման ավարտին Ա. Երիցյանին իր շնորհակալությունը հայտնեց բարձր մակարդակով կազմակերպված ուսումնավարժության համար' ընդգծելով նմանօրինակ միջոռաումների կարևորությունը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
Ամենադիտված