Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Վերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերը Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպք Զինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ուզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Ի՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Իրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակը #ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը Երևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին 

«Գորիսը լքեցի Սուրիկ Խաչատրյանի հետապնդումներից հետո»

Քաղաքական

Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, և դրանք կբացահայտվեն ու կբարձրաձայնվեն միայն այն ժամանակ, երբ հանցագործի ձեռք ու ոտքը կապած տեսնեն գորիսեցիները: Այս կարծիքին է Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն և պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում բավականին ուշագրավ բացահայտումներ արեց: Նա ասաց, որ ապրում է Երևանում և հեռացել է Գորիսից հենց Սուրիկ Խաչատրյանի հետապնդումների պատճառով:

«Ես եղել եմ Գորիսի դպրոցի տնօրեն և Գորիսից հեռացել եմ միայն Սուրիկ Խաչատրյանի պատճառով: Գորիսի 4-րդ դպրոցի տնօրենն եմ եղել: Քանի որ ընտրությունների ժամանակ պաշտպանել եմ քաղաքապետի թեկնածու, այն ժամանակ գործող քաղաքապետ Համլետ Մկրտչյանի թեկնածությունը, ոչ թե իր թեկնածուի՝ Արա Դոլունցին, ում հիմա Լիսկայի փոխարեն նշանակել են մարզպետի պաշտոնակատար: Իմ սատարած թեկնածուն եղել է Գորիսի ինքնապաշտպանական շտաբի հրամանատար և Գորիսում բավականին հարգված անձնավորություն է: Ես այդ ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահ էի և իմ սատարած թեկնածուն՝ Համլետ Մկրտչյանը, ընտրվեց քաղաքապետ: Այսինքն Լիսկայի թեկնածուն չանցավ, իսկ ինքը այն ժամանակ դեռ քոչարյանական էր: Իսկ մինչ այդ իմ սատարած թեկնածուի մոտ եղել էր ընդամենը թիկնապահի նման մի բան: Հետո նա սկսեց կատաղի պայքար ընտրված քաղաքապետի դեմ, այնքան, մինչև որ Համլետին՝ հարգված այդ անձնավորությանը, հանեց պաշտոնից: Հասավ նրան, որ վերևից կառավարությունը անվստահություն հայտնեց: Շանտաժով մեշոկներով գրություններ էր գրել ՀՀ կառավարություն, ԱԺ նախագահին, հետո սկսեց այն մարդկանց հետևներից ընկնել, որոնց որ Համլետը նշանակել էր աշխատանքի, ինքը սկսեց դրանց հետապնդումը ամենավերջին ստորություններով, նաև ինձ հետապնդեց»:

Հասմիկ Բաբաջանյանի խոսքերով՝ իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու որոշում է կայացնում Սուրիկ Խաչատրյանը, որից հետո Գորիսում վերականգնվում է արդարադատությունը, և դատարանը որոշում է, որ դպրոցի տնօրենին Սուրիկ Խաչատրյանը աշխատանքից հեռացնելու հիմքեր չունի:

«Բայց ինքը վերաքննիչում վերևինների միջոցով հասավ իր ուզածին, վերաքննիչ, վճռաբեկով հասավ նրան, որ իբր օրինական է, և ինձ հանեց աշխատանքից: Վերաքննիչ դատարանում էլ էին զարմացել, ասում էին՝ էս մի սովորական դպրոցի տնօրենի համար էսքան մեշոկներով դիմում կգրե՞ն, որ էս աղջիկը մեկ տարի է աշխատել և դպրոցը ծաղկեցրել: Չգիտեմ, ինչ որ ստից բան սարքեց....

Բացի դպրոցից ես ռազմական թղթակից եմ եղել՝ սպարապետի հատուկ ցուցումով նշանակված, պատերազմի տարածքի ամբողջ ինֆորմացիան իմ ձեռքի տակով է անցել: Պատերազմի ժամանակ ինքը ի՞նչ է արել, որ գորիսեցիներին հարցնեք, կպատմեն մեկ-մեկ ...գուցե ինքը գնացել է պատերազմ, բայց ես իրան չեմ իմանում, չեմ տեսել ու չեմ լսել այդ ձևի մարդ, որ կռվել է»:

Նախկին ռազմական թղթակիցը նաև ասաց, որ Գորիսում մի քանի աղմկոտ սպանություններ կան, որոնց բացահայտումը կլինի այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանին մեկուսացնեն հասարակությունից: Այդ ժամանակ, ըստ տիկնոջ, վախեցած գորիսեցիների բերանները կբացվեն:

«Գիտեք, աղմկահարույց ու կոծկված դեպքեր կան, որ շրջապատում զրուցում են, տեղյակ են և գիտեն բոլորը: Ամբողջ քաղաքը գիտի, մտեք, և բոլորը մտերմիկ զրույցի ժամանակ կասեն ամեն ինչ:

Բայց որ ինքը ազատության մեջ է, դեռ ոչինչ պարզել չի լինի: Հենց իրեն վերցրին և ձեռքերը կապկպեցին, հատ-հատ մեկ-մեկ, ամբողջը՝ ում է վերացրել, քանի հոգու է վերացրել, ում ինչ է արել, կպատմի ամբողջ Սյունիքը: Մենակ պետականորեն չորս անգամ ինքը դատված է: Ես ինքս էլ հարազատներ ունեմ Գորիսում, պատասխանատվություն ունեմ և չեմ կարող շատ բաներ ասել, դրա համար ասում եմ՝ ինքը բռնվեց, անմիջապես ժողովուրդը կասի՝ թեկուզ վերջին տղաներին ով է սպանել, որովհետև մտածում է, որ ամենաթողություն է, և ոչինչ, միևնույն է, չի փոխվելու, խաղ է, դրա համար ժողովուրդը վախենում է ասի՝ խաղի մեջ մտնի: Հենա պաշտոնակատար են դրել իրա կամակատարին, այսինքն՝ ինքը նույն ձևով մնում է մարզպետ՝ ինչ ասի, նա պիտի անի»:

Քրիստինա Մկրտչյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ Փաշինյան
Ամենադիտված