Վրաստան-Հայաստան անցակետը փակել էին
Հասարակություն
Այսօր մի խումբ ջավախահայեր վաղ առավոտից փակել են Վրաստան-Հայաստան մաքսային Բավրա անցակետի ճանապարհը:
Ջավախահայերը բողոքում են մաքսային համակարգում կիրառվող միջնորդային ծառայությունից:
Ցուցարարները պահանջում են մաքսային ռեժիմով ժամանակավոր ներմուծման սկզբունքը վերանայել: Հայկական տարածք մտնելու համար ջավախքահայերը օրական մի քանի անգամ պարտավորվում են վճարել և մուտքի համար, և ելքի: Խնդրին ծանոթանալու համար ցուցարարներին է այցելել Շիրակի փողմարզպետը, որը պետք է ներկայացնի կառավարություն:
Մի քանի ժամ բանակցություններից հետո համաձայնության եկան ու ճանապարհը բացում են` ակնկալելով հարցի լուծում:
tesadasht.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան