Իկեր Կասիլյասի նոր ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը երեկ մասնակցել է Հաիթիի հավաքականի հետ հանդիպմանը։ Սա նրա 144-րդ խաղն էր՝ Իսպանիայի հավաքականի կազմում: Այս մասին գրել է sports.ru-ն:
Ազգային հավաքականում անցկացրած խաղերի ցուցանիշով Կասիլյասը դարձավ առաջատար եվրոպացի դարպասապահների շրջանում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Թոմաս Ռավելիին, ով 1981-1997-ը 143 խաղ էր անցկացրել Շվեդիայի հավաքականի կազմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում