Ֆերնանդինյոն հեռացավ, հաջորդը Մխիթարյանն է. Սելյուկ
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկն անդրադարձել է «Շախտյորի» ֆուտբոլիստ Ֆերնանդինյոյի՝ «Սիթի» տեղափոխվելուն և նշել, որ դա իրեն չի զարմացրել։
«Ինձ այս տրանսֆերը չզարմացրեց: Ես այդ մասին գիտեի դեռ ձմռանը: «Շախտյորը» Եվրոպայում ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքով առաջատար է դառնում: Փետրվարին 35 մլն-ի դիմաց «Անժի» տեղափոխվեց Վիլիանը, այժմ Ֆերնանդինյոն 40 մլն–ի դիմաց գնաց «Սիթի», հաջորդը Մխիթարյանն է: Համոզված եմ, որ Մխիթարյանը, Կոստան, Տեյշեյրան ավելի թանկ կարժենան, քան նրանց տրանսֆերի համար վճարեց Ախմետովը: Վախենում եմ, որ ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանում դոնեցկցիները խնդիրներ ունենան՝ չնայած Մխիթարյանին կարող են փոխարինել Թայսոնը, Տեյշեյրան: Կարևորը, որ դոնեցկյան թիմի հետ չլինի այն, ինչ եղավ «Լիվերպուլի» հետ Ալոնսոյի հեռանալուց հետո»,-նշել է Սելյուկը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում