Ինձ նյարդայնացնում է «Ռեալի» խաղաոճը. Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին քննադատել է Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ռեալի» խաղաոճը:
«Չեմ ցանկանում, որ մարդիկ կարծեն, որ ես միշտ քննադատում եմ Մոուրինյուին, սակայն ինձ դուր չի գալիս, թե ինչպես են խաղում նրա թիմերը: Ինձ նյարդայնացնում է «Ռեալի» խաղաոճը, սակայն նախկինում նրանց խաղում կար գաղափար: Զիդան, Ռոբերտո Կարլոս. ժամանակին այնտեղ խաղում էին անկրկնելի ֆուտբոլիստներ: Մեծագույն ակումբը չի կարող խաղալ այնպես, ինչպես Մոուրինյուի գլխավորությամբ խաղում էր «Ռեալը»: Մենք խաղի ընթացքում 30 հազար անգամ չէինք հարվածում մրցակցի ոտքերին, մենք նույնիսկ դա չէինք անում, երբ մեզ հաղթում էր «Ռեալը»: Մենք հաղթում, պարտվում և ոչ ոքի էինք խաղում՝ պահպանելով մեր ֆուտբոլային փիլիսոփայությունը»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում