Ռաֆայել Նադալը` Roland Garros-ի 8-ակի չեմպիոն
Սպորտ
Ավարտվեց Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը:
Եզրափակչում չեմպիոնի կոչման համար պայքարեցին Ռաֆայել Նադալն ու Դավիդ Ֆերերը: Նադալը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6:3, 6:2, 6:3 հաշվով և 8-րդ անգամ նվաճեց Roland Garros-ի չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ սա ռեկորդ է, մինչ այս ոչ մի թենիսիստ այսքան անգամ չի հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերից որևէ մեկում:
Այս հաղթանակը Նադալի կարիերայում 57-րդն էր և 7-րդը այս մրցաշրջանում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում