Ավտովթար Կապանում
Արտակարգ Պատահար
Հունիսի 9-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում՝ թիվ 9 ավագ դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ՏՍ 534 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Վ. Բեգլարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ծառին՝ կողաշրջվել: Վարորդը, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:
Հրշեջ–փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի փականը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան