Զիդանը «Ռեալի» համար հիանալի մարզիչ կլինի. Կարլոս
Սպորտ
«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը, ով վերջերս գլխավորեց թուրքական «Սիվասպորը», խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Զիդանը «Ռեալում» պատրաստ է յուրաքանչյուր աշխատանքի: Իր հանգստությամբ և ինտելեկտով նա կարող է անել այն, ինչ ցանկանում է: Զիդանը լավ մարդ է և թիմի համար հիանալի մարզիչ կլինի: Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա ուժեղ մասնագետ է, սակայն «Ռեալում» ֆուտբոլային փիլիսոփայությանն ադապտացվելու խնդիր կա: Իսկ ֆուտբոլիստներն իրենց հերթին պետք է օգնեն մարզչին»,-հայտարարել է Կարլոսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում