Գվարդիոլան Աբիդալին «Բավարիա» է կանչում
Սպորտ
Վերջերս «Բարսելոնան» հայտարարեց, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Էրիկ Աբիդալի հետ:
Սակայն առանց հետաքրքիր առաջարկների 33-ամյա պաշտպանը չմնաց: Աբիդալին իրենց թիմում էին ցանկանում տեսնել ՊՍԺ-ն և «Մոնակոն»:
Սակայն ֆուտբոլիստը չի բացառել Մյունխենի «Բավարիայում» հայտնվելու տարբերակը:
«Գվարդիոլան ծանոթ է իմ իրավիճակին և ցանկանում է ինձ իր թիմում տեսնել: Սակայն «Բավարիայի» նախագահից և մարզական տնօրենից կախված կլինի վերջնական որոշումը: Ես ուրախ կլինեի «Բավարիայում» խաղալու համար: Սա աշխարհի լավագույն ակումբներից է: Մյունխենը հետաքրքիր տարբերակ կլիներ: Ես այլ ակումբներից նույնպես առաջարկներ ունեմ, մասնավորապես՝ «Մոնակոյից»: Ֆրանսիա վերադարձը կարիերայիս արժանի ավավարտ կլիներ»,-Աբիդալի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում