«Կուբանը» Ավստրիա կմեկնի առանց Օզբիլիսի
Սպորտ
Այսօր Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստները վերադարձան երկշաբաթյա հանգստից: Երեկոյան թիմը կսկսի մարզումները: Մարզումների գործընթացը կղեկավարի Արսեն Պապիկյանը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կուբանի» կազմում բացակայում են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրված են իրենց ազգային հավաքականները, բացակայում է նաև Արաս Օզբիլիսը: Այդ ֆուտբոլիստներին տրվել են հանգստյան լրացուցիչ օրեր:
Հունիսի 11-ին ակումբը հավաքի կմեկնի Ավստրիա: Այդ ընթացքում կրասնոդարյան թիմի ղեկավարությունը կհայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը: Ավստրիայում «Կուբանը» կանցկացնի 2 ստուգողական հանդիպում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում