Քաղաքապետարանը կշարունակի կանաչապատման աշխատանքները. նոր աշխատատեղեր կլինեն
ԱՐԽԻՎ
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել.
«Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի բոլոր հնարավոր վայրերում պետք է ստեղծենք անտառ-պուրակներ: Հետևողական և ամենօրյա աշխատանք պետք է տարվի նաև ծաղկապատման ու ձևավորման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով շարունակվում է կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողների աշխատանքի ընդունման գործընթացը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)