Քաղաքապետը հանձնարարել է քննարկել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ներդրումային առաջարկը
Հայաստան
Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացի, առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով բաց մրցույթները:
«Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել:
Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է բակային տարածքներում կազմակերպել ամառային ճամբարներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից