Կցանկանայի աշխատել Մոուրինյուի հետ. Կավանի
Սպորտ
«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ կցանկանար աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ:
«Ռաֆայել Բենիտեսի տեղափոխությունը «Նապոլի» ոչ մի կերպ չի ազդի իմ ապագայի վրա: Ես բանակցություններ եմ վարում այլ ակումբների հետ: Ես կցանկանայի աշխատել այնպիսի մարզչի հետ, ինչպիսին Մոուրինյուն է»,-հայտարարել է Կավանին:
Հիշեցնենք, որ Ուրուգվայից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում