Հայաստանը ելույթ կունենա 1-ին համարի տակ
Այլ
Գդանսկն արդեն պատրաստ է ընդունել «Պատանի պարողների եվրատեսիլ 2013» մրցույթը:
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Գդանսկի Բալթիկ Օպերայի Տանը տեղի է ունեցել «Պատանի պարողների եվրատեսիլ 2013» մրցույթի 10 մասնակից երկրների պատվիրակությունների ընդունելության արարողությունը:

Պատվիրակությունները դիտել են պարուսույց Իզադորա Վոյսի «Ամառային գիշերվա երազանքը» խորագրով ներկայացումը, որի երաժշտության հեղինակն է սերբ հայտնի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը:
Ներկայացումից հետո, պատվիրակություններին և մասնակիցներին ողջունել են «Պատանի պարողների եվրատեսիլ» մրցույթի Եվրոպական հեռարձակողների միության գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը, TVP հեռուստաընկերությամբ հեռարձակվող մրցույթի հաղորդավար Ռոբերտ Կամիկը և Բալթիկ Օպերայի Տան այլ ներկայացուցիչներ:

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանի մենապարի, այնուհետև նաեւ խմբային պարի առաջին փորձերը: Վահագն Մարգարյանը հանդես է գալու Շվեդիայի, Բելառուսի, Ուկրաինայի և Նիդեռլանդների մասնակիցների հետ:
«Գդանսկում մարդիկ շատ ջերմ են: Ես շատ էի հուզվում առաջին փորձին, բայց համոզված եմ, որ մի քանի փորձից հետո հուզմունքս կանցնի և ինձ ավելի լավ կզգամ: Խմբի մյուս մասնակիցների հետ պարելը նոր փորձ է ինձ համար, որը շատ ոգեւորիչ է»,- ասել է Վահագն Մարգարյանը:
«Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա պարուսույց Բալլեթ Բոյզը, դիտելով բոլոր տասը մասնակիցների փորձերը, բաժանել է նրանց երկու 5 հոգուց բաղկացած խմբերի' ըստ որի այսուհետ կիրականացվեն փորձերը:
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կհեռարձակվի Առաջին ալիքով հունիսի 14-ին ժամը 22:00-ին հետևյալ ծրագրով'
Վահագն Մարգարյան (Հայաստան)
Յանա Շտանգեյ (Բելառուս)
Սեդրիկ Վերվեուրտ (Նիդեռլանդներ )
Ստեֆանի Լիկոլա Իսլա (Շվեդիա)
Նիկիտա Վասիլենկո (Շվեդիա )
Խմբային պար 1-5
Ադելա Աբդուլ Խալեգովա (Չեխիայի Հանրապետություն)
Քրիստոֆ Սզաբո (Լեհաստան)
Ջուլիա Դոկկեն (Նորվեգիա )
Պատրիցիա Կրնկովիչ (Սլովենիա)
Ֆելիքս Բերնինգ (Գերմանիա)
Խմբային պար 6-10
Այնուհետև ժյուրիի անդամները կհայտարարեն եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցների անունները, ովքեր էլ կմրցեն «Մենամարտ» փուլում: Դրանից հետո արդեն ժյուրիի անդամները կհայտարարեն հաղթողի անունը:


ArmStar.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան