Կայծակնահարությունից մարդ չի մահացել. քաղաքացին բնական մահով է մահացել
Արտակարգ Պատահար
Հունիսի 10-ին՝ ժամը 09.49-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում ս.թ հունիսի 9-ին կայծակնահարվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ. Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա. Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան